ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ «ԽՈՐ ՎԻՐԱՊ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԸ<br />


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ «ԽՈՐ ՎԻՐԱՊ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԸ

  • 25-01-2007 20:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, հունվարի 25-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 50,28 հա խոնավ տարածքում ստեղծել «Խոր Վիրապ» պետական արգելավայր` ներառելով այն «Միջազգային նշանակություն ունեցող, հիմնականում որպես ջրային թռչունների բնակավայր, խոնավ տարածքների մասին» կոնվենցիայի Միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, որոշումն ընդունվել է խոնավ տարածքի էկոհամակարգի, դրա բաղադրիչների, բուսական ու կենդանական տեսակների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումը ապահովելու նպատակով:
Նոյյան տապան  -   Հասարակություն