ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՍՏԵՂԾՈՒԻ «ԽՈՐ ՎԻՐԱՊ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԸ<br />


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՍՏԵՂԾՈՒԻ «ԽՈՐ ՎԻՐԱՊ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԸ

  • 25-01-2007 20:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Բնութեան յատուկ պահպանուող տարածքների մասին» եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպութիւնների մասին» ՀՀ օրէնքներին համապատասխան, յունվարի 25-ի նիստում ՀՀ կառավարութիւնը որոշում է ընդունել Արարատի մարզի Փոքր Վեդի գիւղական համայնքի վարչական սահմաններում գտնուող, պետական սեփականութիւն հանդիսացող 50,28 հա խոնաւ տարածքում ստեղծել «Խոր Վիրապ» պետական արգելավայր` ներառելով այն «Միջազգային նշանակութիւն ունեցող, հիմնականում որպէս ջրային թռչունների բնակավայր, խոնաւ տարածքների մասին» կոնվենցիայի Միջազգային նշանակութեան խոնաւ տարածքների ցանկում: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, որոշումն ընդունուել է խոնաւ տարածքի էկոհամակարգի, դրա բաղադրիչների, բուսական ու կենդանական տեսակների պահպանութիւնը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումը ապահովելու նպատակով:
  -   Հասարակութիւն