ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՋԵՐԱԼԴ ՖՈՐԴԸ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՋԵՐԱԼԴ ՖՈՐԴԸ

  • 27-12-2006 17:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում 93 տարեկան հասակում վախճանվել է այդ երկրի նախկին եւ չընտրված նախագահ Ջերալդ Ֆորդը: Այս տարի Ջ.Ֆորդը բուժվում էր թոքաբորբից եւ սրտի հիվանդություններից: Ջ.Ֆորդը ԱՄՆ-ի նախագահ է եղել 1974-1976 թվականներին: Նախագահ նա դարձավ այն բանից հետո, երբ հայտնի Ուոթերգեյթյան գործից հետո հրաժարական տվեց Ռիչարդ Նիքսոնը: Ջ.Ֆորդի կառավարման ժամանակ ավարտվեց Վիետնամի պատերազմը: 1976 թվականին նա իր թեկնածությունն առաջադրեց, սակայն պարտվեց Ջիմի Քարտերին,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play