Լոնդոնում բացվում է կոնֆերանս, որի նպատակը պատվաստանյութերով 4 միլիոն երեխայի կյանք փրկելն է


Լոնդոնում բացվում է կոնֆերանս, որի նպատակը պատվաստանյութերով 4 միլիոն երեխայի կյանք փրկելն է

  • 13-06-2011 08:16:00   | Մեծ Բրիտանիա  |  Հասարակություն
Երկուշաբթի Լոնդոնում բացվել է համաշխարհային կոնֆերանս, որի նպատակն է թոքաբորբի եւ լուծի դեմ պատվաստանյութերի պատրաստման համար միջոցներ հավաքել: Այս հիվանդությունները զարգացած երկրներում երեխաների համար ամենավտանգավոր հիվանդություններն են: Ինչպես հաղորդում է BBC -ին, կազմակերպիչները` «Պատվաստանյութերի եւ ախտորոշիչ նյութերի գլոբալ ալյանսը», հույս ունեն հավաքել միջոցներ, որոնցով կփրկեն 4 միլիոն երեխայի կյանք մինչեւ 2015թ.-ը: Մեծ Բրիտանիան, որը մեծ գումարներ է ծախսում պատվաստանյութերի եւ ախտորոշիչ նյութերի պատրաստման համար, հայտարարել է, որ կընդլայնի այդ ծախսերը:
Նոյյան տապան  -   Հասարակություն