ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԼՍՎԻ<br /> ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ նՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 1-ԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ<br />


ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԼՍՎԻ
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ նՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 1-ԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

  • 27-11-2006 16:57:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության քննության ընթացքում սուտ մատնության փաստի առթիվ հարուցված քրեական գործը կքննվի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի նախագահությամբ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը տեղեկացավ նոյեմբերի 27-ին դատարանի գրասենյակում: Դատավարությունը սկսելու օրը դեռեւս նշանակված չէ: Հիշեցնենք, որ գործը քննվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում, նախաքննությամբ պարզվել էր, որ վրեժ լուծելու նպատակով ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերլիազոր Գեւորգ Գեւորգյանը սուտ մատնություն է կատարել եւ սպանության մեջ մեղադրել Սահակ Արսենյանին եւ Ժիրայր Հայրապետյանին: Նախնական համաձայնության գալով ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի պետի տեղակալ կապիտան Արտավազդ Մելիքյանի հետ, Գ.Գեւորգյանը պատրաստել է անստորագիր նամակ քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմնին հանձնելու համար. նամակում նշվել են Ս.Արսենյանի եւ Ժ.Հայրապետյանի կողմից Էդուարդ Շաթիրյանից իբրեւ պայթուցիկ սարք ձեռք բերելու եւ սպանություն կատարելու ենթադրյալ հանգամանքները: Շ.Հովասափյանի սպանությանը հաջորդած օրերին այդ նամակը Գ.Գեւորգյանը գցել է Իտալիայի դեսպանատան փոստարկղը: Իսկ Ա.Մելիքյանն էլ սուտ տեղեկատվություն է նշել ինֆորմացիայի աղբյուրի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play