ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԸ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ՊԵՏԱԿԱՆ
ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ» ՄԵՋ
10-11-2006 19:45:00 | ԱՄՆ | Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինի
ինքնավարությունը մեղադրում է Իսրայելին «պետական ահաբեկության»
մեջ` Բեյթ Խանուն բնակավայրի տանկային հրետակոծության առնչությամբ,
որի արդյունքում զոհվել են 18 խաղաղ բնակիչներ: Համապատասխան
հայտարարությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդես է
եկել պաղեստինցի դիտորդ Ռիյադ Մանսուրը: ՄԱԿ-ին առընթեր Իսրայելի
ներկայացուցիչ Դանիել Կարմոնը խոր ցավ է հայտնել` ընդգծելով, որ
բնակելի տան հրետակոծությունը կանխամտածված չի եղել: Ըստ որում նա
նշել է, որ ողբերգություն տեղի չէր ունենա պաղեստինյան
իշխանությունների կողմից ծայրահեղականներին սանձահարելու ակտիվ
գործողությունների դեպքում: Հենց նրանց դեմ էլ պայքար է մղում
Իսրայելը,- ամփոփել է Կարմոնը: