ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԸ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ՊԵՏԱԿԱՆ<br /> ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ» ՄԵՋ<br />


ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԸ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ՊԵՏԱԿԱՆ
ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ» ՄԵՋ

  • 10-11-2006 19:45:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինի ինքնավարությունը մեղադրում է Իսրայելին «պետական ահաբեկության» մեջ` Բեյթ Խանուն բնակավայրի տանկային հրետակոծության առնչությամբ, որի արդյունքում զոհվել են 18 խաղաղ բնակիչներ: Համապատասխան հայտարարությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդես է եկել պաղեստինցի դիտորդ Ռիյադ Մանսուրը: ՄԱԿ-ին առընթեր Իսրայելի ներկայացուցիչ Դանիել Կարմոնը խոր ցավ է հայտնել` ընդգծելով, որ բնակելի տան հրետակոծությունը կանխամտածված չի եղել: Ըստ որում նա նշել է, որ ողբերգություն տեղի չէր ունենա պաղեստինյան իշխանությունների կողմից ծայրահեղականներին սանձահարելու ակտիվ գործողությունների դեպքում: Հենց նրանց դեմ էլ պայքար է մղում Իսրայելը,- ամփոփել է Կարմոնը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play