ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 3<br /> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 3
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 10-11-2006 17:25:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նոյեմբերի 10-ի հերթական նիստում հաստատվել է 3 բարեգործական ծրագիր: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, քննարկվել եւ հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների եւ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մանկապարտեզի շենքի հիմնական վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների ծրագրերը: Հաստատվել է «Հայ-ավստրիական բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզում բարելավել մանկական ակնաբուժական ծառայությունների որակը` ստեղծելով ակնաբուժական ծառայության մատուցման ժամանակակից պայմաններ: Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play