ՀՀ ԳԱԱ-Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՎՍ 4 ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՀՀ ԳԱԱ-Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՎՍ 4 ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 06-11-2006 17:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նոյեմբերի 3-ի նիստում հաստատվել են 4 գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենների թեկնածությունները: ՀՀ ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Ռուբեն Սաֆրաստյանը, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում` Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ-ի հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնում` Տիգրան Զարգարյանը: Ցեղասպանության թանգարան -ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու` Հայկ Դեմոյանը, Երանուհի Մարգարյանը, Վարուժան Պողոսյանը եւ Տիգրան Սարուխանյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ-ի Լրատվական ծառայությունից, ձայների 8 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ տնօրենի պաշտոնում հաստատվել է Հայկ Դեմոյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play