2007 Թ. ՀՈՒՆԻՍԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՍՏՀԿ<br /> 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


2007 Թ. ՀՈՒՆԻՍԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՍՏՀԿ
15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 01-11-2006 16:26:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թվականին Թուրքիայում ծրագրվում է անցկացնել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) ստեղծման 15-ամյակին նվիրված միջոցառումներ: Ինչպես հաղորդում է AT գործակալությունը, ՍՏՀԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Մուրադ Սունգարը լրագրողներին հայտարարել է, որ միջոցառումների շրջանակում 2007 թվականի հունիսին Ստամբուլում նախատեսվում է կազմակերպել նաեւ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողով: Հիշեցնելով, որ կազմակերպությունը բարդ փուլեր է անցել, Սունգարը նշել է, որ ֆինանսական դժվարությունների պատճառով մի շարք նախագծեր չեն իրականացվել: Ըստ նրա, տվյալ հարցերը կքննարկվեն ՍՏՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստում, որը կկայանա նոյեմբերի 1-2-ը Մոսկվայում: Այդ նիստը կլինի եզրափակիչ միջոցառումը տվյալ կառույցում Ռուսաստանի նախագահության ժամանակամիջոցում: Քննարկման հիմնական թեման Սեւ, Կասպից եւ Միջերկրական ծովերի նավահանգիստները միացնող ցանցի ստեղծման հարցն է: Սուգարն ընդգծել է, որ անդամ երկրները ապագայում վերաբերմունք կարտահայտեն նաեւ քաղաքական հարցերի նկատմամբ, եւ չի բացառել ՍՏՀԿ կազմում մշակույթի հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը: Նշենք, որ ՍՏՀԿ անդամ են 12 երկրներ` Ադրբեջանը, Հայաստանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play