ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 25-10-2006 18:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 25-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հայ եւ թուրք ֆոտոլրագրողների գործերի «Մերհաբարեւ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն կազմակերպել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը` ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան հովանավորությամբ: «Մերհաբարեւը» հայկական «Պատկերֆոտո» եւ թուրքական «Նար» գործակալությունների ֆոտոլրագրողների առաջին համատեղ ծրագիրն է: Ըստ «Պատկերֆոտո»-ի հիմնադիր, լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի, հինգ հայ լուսանկարիչներ նկարել են Ստամբուլը, իսկ հինգ թուրք լուսանկարիչներ` ֆիքսել դրվագներ Երեւանի փողոցներում: Թուրք ֆոտոլրագրող Օսջան Յուրդալանի խոսքերով, ցուցահանդեսի անվանումը` «Մերհաբարեւը», կրկնակի ողջույն է, որը կազմված է թուրքերեն «մերհաբա» եւ հայերեն «բարեւ» բառերից: Նա նշեց, որ ինքը իր հայ գործընկերների հետ շփվում է «վավերագրական լուսանկարչության լեզվով, ինչը թույլ է տալիս «կենտրոնանալ ներկայի վրա` միաժամանակ հաղորդագրություն ուղարկելով ապագային»: Իսկ ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանը հայտնեց, որ Ստամբուլում ինքը աշխատել է տեղի ամենատարբեր խավերի ներկայացուցիչների հետ եւ որեւէ արգելքի կամ ճնշման չի հանդիպել:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play