ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԿՈՒՄԲ ՈՉ ՆԱԽԿԻՆ
ԽՍՀՄ-ԻՑ
18-10-2006 18:11:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թվով 15-րդ
Համագործակցության գավաթին, որը կմեկնարկի եկող տարվա հունվարի
20-ին Մոսկվայում, պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ակումբ
ոչ նախկին ԽՍՀՄ-ից` սերբական ՕՖԿ-ն: Այս մասին տեղեկացնում է
«Սովետսկի սպորտը»` վկայակոչելով Ռուսաստանի ֆուտբոլային միության
մամլո ծառայությանը:
Սերբերը կփոխարինեն Ռուսաստանի պատանեկան հավաքականին, որը
կանխավ մրցաշարին մասնակցում էր մրցույթից դուրս: ՕՖԿ-ն Սերբիայի
ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը:
Մրցաշարի սխեման մնում է նախկինը. առաջին փուլում 16 թիմերը
կբաժանվեն չորս խմբերի: Յուրաքանչյուր խմբի լավագույն երկու
ակումբները կստանան քառորդ եզրափակիչի ուղեգրեր:
Հայտնի է նաեւ, որ մրցաշարում չի խաղա Երեւանի «Փյունիկը»:
Հիշեցնենք, որ մրցաշարի վերջին խաղարկության կիսաեզրափակիչում
հայերը հրաժարվեցին դաշտ դուրս գալ ադրբեջանական «Նեֆթչիի» դեմ:
Եթե «Փյունիկը», որը ներկայումս գլխավորում է Հայաստանի
առաջնությունը, շահի ոսկե մեդալները, ապա Մոսկվա կհրավիրվի արծաթե
մրցանակակիրը: