ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԿՈՒՄԲ ՈՉ ՆԱԽԿԻՆ<br /> ԽՍՀՄ-ԻՑ<br />


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԿՈՒՄԲ ՈՉ ՆԱԽԿԻՆ
ԽՍՀՄ-ԻՑ

  • 18-10-2006 18:11:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թվով 15-րդ Համագործակցության գավաթին, որը կմեկնարկի եկող տարվա հունվարի 20-ին Մոսկվայում, պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ակումբ ոչ նախկին ԽՍՀՄ-ից` սերբական ՕՖԿ-ն: Այս մասին տեղեկացնում է «Սովետսկի սպորտը»` վկայակոչելով Ռուսաստանի ֆուտբոլային միության մամլո ծառայությանը: Սերբերը կփոխարինեն Ռուսաստանի պատանեկան հավաքականին, որը կանխավ մրցաշարին մասնակցում էր մրցույթից դուրս: ՕՖԿ-ն Սերբիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը: Մրցաշարի սխեման մնում է նախկինը. առաջին փուլում 16 թիմերը կբաժանվեն չորս խմբերի: Յուրաքանչյուր խմբի լավագույն երկու ակումբները կստանան քառորդ եզրափակիչի ուղեգրեր: Հայտնի է նաեւ, որ մրցաշարում չի խաղա Երեւանի «Փյունիկը»: Հիշեցնենք, որ մրցաշարի վերջին խաղարկության կիսաեզրափակիչում հայերը հրաժարվեցին դաշտ դուրս գալ ադրբեջանական «Նեֆթչիի» դեմ: Եթե «Փյունիկը», որը ներկայումս գլխավորում է Հայաստանի առաջնությունը, շահի ոսկե մեդալները, ապա Մոսկվա կհրավիրվի արծաթե մրցանակակիրը:
Նոյյան տապան  -   Միջազգային