ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ<br /> ԿՄՐՑԻ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
ԿՄՐՑԻ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ

  • 03-10-2006 19:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 5-ին Երեւանում կավարտվի ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջանության ընտրական առաջին փուլի 10-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը, որը իր հաշվին ունի մեկական ոչ ոքի եւ պարտություն, այդ օրը կհանդիպի Ռումինիայի ընտրանու հետ: Ենթախմբի մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Հունգարիայի հավաքականը: 2-րդը շոտլանդացիներն են` 4 միավորով, 3-րդը Հայաստանի հավաքականը` 1 մսիավորով, 4-րդը բուլղարները, որոնք միավոր չեն վաստակել: Ենթախմբում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված թիմերը այնուհետեւ պայքարը կշարունակեն հաջորդ փուլում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play