ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԿԱՆ ՈՃԻ<br /> ԸՄԲԻՇՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑԻՆ<br />


ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԿԱՆ ՈՃԻ
ԸՄԲԻՇՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑԻՆ

  • 27-09-2006 19:08:00   | Չինաստան  |  Սպորտ
ԳՈՒԱՆ ՉԺՈՈՒ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի Գուան Չժոու քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 27-ին ծանր քաշայինների մրցաշարում Հայաստանը պետք է ներկայացներ Յուրի Պատրիկիեւը: Սակայն պարզվեց, որ անհայտ պատճառներով նրա անունը մասնակիցների ցուցակներում չկա: Այդպիսով Հայաստանի 5 հունահռոմեական ոճի ըմբիշներից եւ ոչ մեկը չկանգնեց պատվո պատվանդանին: Նույն օրը մրցագորգերը տրամադրվեցին ազատ ոճայիններին: Հայաստանի հավաքականի անդամներ Վահան Սիմոնյանը (55 կգ) եւ Արմեն Կարապետյանը (60 կգ) հենց առաջին գոտեմարտերում անհաջողության մատնվեցին եւ զրկվեցին հետագա պայքարի հնարավորությունից: Սեպտեմբերի 28-ին մրցագորգ կելնեն մյուս քաշային կարգերի ըմբիշները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play