Զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացել է երկու զինծառայող


Զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացել է երկու զինծառայող

  • 23-07-2011 10:43:53   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 22-ին Վայոց ձորի Սերս գյուղի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացել է երկու զինծառայող` մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող, 1971թ. ծնված Նորայր Ռազմիկի Հակոբյանը (Եղեգնաձորի զինկոմիսարիատ) եւ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Գեղամ Դավիթի Դավթյանը (Շահումյանի զինկոմիսարիատ): Ըստ Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության, վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 12 զինծառայողներ տեղափոխվել են Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ: «Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է մահացած զինծառայողների հարազատներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play