ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ 2 ՓՈՒԼ Է<br /> ՄՆԱՑԵԼ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ 2 ՓՈՒԼ Է
ՄՆԱՑԵԼ

  • 18-09-2006 16:30:00   | Բոսնիա եւ Հերցոգովինա  |  Սպորտ
ՀԵՐՑԵԳ ՆՈՎԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 17-ին Հերցեգ Նովիում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում կայացան 7-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներից 7-ը հաղթանակ տարան, 6-ը` պարտություն կրեցին, իսկ 4-ը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Հայ շախմատիստներից լավագույն հնգյակում է միայն 14-ամյա Սամվել Տեր-Սահակյանը (7 հնարավորից 5,5 միավոր): 5-ական միավորով իրենց տարիքային խմբերում լավագույն տասնյակում են ընդգրկված Ռոբերտ Հովհաննիսյանը (16տ), Սամվել Անդրեասյանը (18տ) եվ Սուսաննա Գաբոյանը(10տ): Առաջնության ավարտին մնացել է 2 փուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play