ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 1074-ՈՎ,<br /> ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆԸ` ՆՎԱԶԵԼ Է 5604-ՈՎ<br />


ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 1074-ՈՎ,
ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆԸ` ՆՎԱԶԵԼ Է 5604-ՈՎ

  • 14-09-2006 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական ռեգիստրի գործակալության տվյալներով, այս տարեսկզբից գրանցվել է 1752 իրավաբանական անձ եւ 4791 անհատ ձեռնարկատեր (ներառյալ ընտանեկան ձեռնարկությունները), որոնց ընդհանուր թիվը, 2006թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ, կազմել է, համապատասխանաբար, 53 հազար 220 եւ 64 հազար 687: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2005թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ, գրանցված է եղել 52 հազար 146 իրավաբանական անձ եւ 70 հազար 291 անհատական ձեռնարկություն: 2006թ.-ի ընթացքում լուծարվել է 947 իրավաբանական անձ եւ 11 հազար 765 անհատ ձեռնարկատեր: 2006թ.-ի ընթացքում գրանցված 1752 իրավաբանական անձինք կատարել են մոտ 13 մլրդ 401 մլն դրամի (ավելի քան 30,45 մլն ԱՄՆ դոլար) ներդրումներ: Միայն օտարերկրյա իրավաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից հիմնադրված ձեռնարկություններում կատարվել են 666,43 մլն դրամի ներդրումներ, իսկ 87 համատեղ ձեռնարկություններում` 334,77 մլն դրամի ներդրումներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն