ԵԽԽՎ ՂԵԿԱՎԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՈՉ ՄԻ<br /> ԴԵՊՔՈՒՄ ԵԽ-Ի ԱՆԴԱՄԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ<br />


ԵԽԽՎ ՂԵԿԱՎԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՈՉ ՄԻ
ԴԵՊՔՈՒՄ ԵԽ-Ի ԱՆԴԱՄԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ

  • 11-09-2006 16:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Անընդունելի է, որ միեւնույն կազմակերպության անդամները, որոնք հիմք են ընդունել ապահովել խաղաղ կարգավորում, խաղաղ հանրություն եւ խաղաղ գոյակցություն, իրար միջեւ հակամարտություն ունենան` տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղում»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե Վան դեր Լինդենը: Նա հույս է հայտնել, որ երկու առաջնորդները (Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները) Եվրոպայի Խորհրդի եւ մյուս միջազգային կազմակերպությունների աջակցությամբ կշարունակեն երկխոսությունը վերջնական խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ, «քանի որ մեր նպատակն է օգնություն ցուցաբերել խուսափելու համար ցանկացած հետագա հակասությունից ԵԽ-ի երկու անդամների միջեւ հակամարտության լուծման նպատակով»: «Ոչ մի պայմանով, եթե անգամ դա նախատեսված է օրենքով եւ քաղաքական պաշտպանական նպատակահարմարությամբ, Եվրոպայի Խորհրդի անդամը չպետք է պատերազմ սկսի: Պատերազմը բացառվում է: Մենք առաջնությունը տալիս ենք միայն այնպիսի լուծմանը, որ ձեռք է բերվում խաղաղ միջոցներով, երկխոսության եւ բանակցությունների ուղիով: Եվ դա շատ լուրջ խնդիր կլիներ, եթե որեւէ մեկը, այսինքն կողմերից մեկը, կամ մյուսը, սկսի պատերազմ: Դա, անկասկած, կհանգեցնի լուրջ քննարկումների ԵԽԽՎ-ում, եւ, իհարկե, կդրվի Եվրոպայի Խորհրդին անդամակցելու նպատակահարմարության հարցը»,- հայտարարել է Ռենե Վան դեր Լինդենը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play