ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ<br /> ՀԱՄԱՏԵՂ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ
ՀԱՄԱՏԵՂ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 08-09-2006 18:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի Գրողների միությունը Իրանի Մշակույթի կենտրոնի հետ համատեղ մինչեւ տարեվերջ կիրականացնի մի շարք միջոցառումներ: Այս մասին հայտնեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը սեպտեմբերի 8-ին պարսիկ բանաստեղծ եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադեի գրական գործունեության 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Նա նշեց, մասնավորապես, որ հոկտեմբերի վերջին Մեղրիի կամրջի վրա կկազմակերպվի Իրան-Հայաստան բարեկամության տոնը, իսկ նոյեմբերի առաջին կեսերին հայ գրողները կայցելեն Թեհրան եւ Սպահան: «Նախատեսվող բոլոր միջոցառումներն ավելի կսերտացնեն երկու երկրների բարեկամական հարաբերությունները»,- վստահ է Լեւոն Անանյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play