«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ» ԿԵՏՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է<br /> ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 61-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ<br />


«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ» ԿԵՏՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 61-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

  • 05-09-2006 19:29:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի գրավյալ տարածքների կացությունը կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական` 61-րդ նստաշրջանում: Այս մասին հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի պաշտոնական կայքը: «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» կետը արդեն ընդգրկված է նստաշրջանի նախնական օրակարգում 17-րդ համարի տակ: Օրակարգում ներառված են այնպիսի հարցեր, ինչպես ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի զեկույցը, զինված հակամարտությունների կանխարգելումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցը, Մերձավոր Արեւելքի իրադրությունը, կիպրական հարցը եւ այլն: Նախնական օրակարգում ընդգրկված են նաեւ ՄԱԿ-ի եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում Իսլամական համաժողով կազմակերպության համագործակցության հարցերը: Վեհաժողովը, որ տվյալ պահին կազմված է 192 անդամներից, հերթական ամենամյա նստաշրջանի կհավաքվի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ժամանակամիջոցում եւ անհրաժեշտության դեպքում նաեւ հետագա շրջանում: Այս տարի նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 12-ին նախնական օրակարգի քննարկմամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play