ՎՈՒԱՄԸ ԴԻՄՈՒՄ Է ՄԱԿ-ԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԼՈՒԾԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՎՈՒԱՄԸ ԴԻՄՈՒՄ Է ՄԱԿ-ԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԼՈՒԾԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 01-09-2006 19:55:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ՎՈՒԱՄ - Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպությունը» նորից դիմել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունների եւ միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար դրանց հետեւանքների հարցը 61-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու խնդրանքով: «ՎՈՒԱՄ տարածության ձգձգված հակամարտությունները, այն է` Մոլդովայում, Վրաստանում եւ Ադրբեջանում, ավելի քան 15 տարի շարունակում են բացասաբար անդրադառնալ ավելի քան 16 մլն. մարդկանց կյանքի վրա եւ վտանգի ենթարկել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը` սպառնալով ՄԱԿ-ի անդամ երեք պետությունների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- ասվում է ուղերձում: Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան կարծում են, որ միջազգային միջնորդությունը այդ հակամարտությունների լուծման հարցում որեւէ արդյունք չի տվել: Ուստի եւ նրանք առաջարկում են առաջնային կարգով այդ հարցը քննության առնել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play