ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՍԵՐԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ<br /> ՄՇՏԱՊԵՍ ԿՐԵԼ Է ԻՐ ՄԵՋ»<br />


ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՍԵՐԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՄՇՏԱՊԵՍ ԿՐԵԼ Է ԻՐ ՄԵՋ»

  • 31-08-2006 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Սերը գիտելիքի եւ կրթության նկատմամբ մեր ժողովուրդը մշտապես կրել է իր մեջ, եւ այսօր նոր սերնդին է վիճակված արդի պահանջներին համահունչ շարունակելու եւ զարգացնելու այդ ավանդույթները: Այսօր այդ ամենին է ուղղված պետական քաղաքականությունը, դրան է միտված նաեւ մեր մանկավարժների ամենօրյա նվիրված աշխատանքը»: Այս մասին ասված է Գիտելիքի օրվա` Սեպտեմբերի 1-ի, կապակցությամբ ուսուցիչներին, աշակերտներին եւ ծնողներին ուղղված ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձում: Վարչապետը հատկապես ջերմորեն է շնորհավորել դպրոցի ու բուհի շեմն առաջին անգամ ոտք դնող աշակերտներին եւ ուսանողներին, որոնց համար, վարչապետի խոսքերով, «հիշարժան այս օրը կնշանավորվի նաեւ նրանով, որ կրթօջախ են ընդունվում Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի հոբելյանական տարում: «Հպարտության զգացումից բացի, դա նաեւ կպարտավորեցնի նրանց` ուսումնառության տարիները հնարավորինս օգտագործել կայուն եւ օգտակար գիտելիքներ ձեռք բերելու համար, որպեսզի Անկախության հետագա հոբելյաններն արդեն իրենց անմիջական մասնակցությամբ տոնեն շատ ավելի բարեկեցիկ, տարեցտարի առավել հզոր ու զարգացած դարձած պետության մեջ»,- նշված է Ա.Մարգարյանի ուղերձում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play