ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ,<br /> ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ<br /> ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ,
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ
ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 01-08-2006 17:30:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղարաբաղյան գործընթացին առնչվող վերջին աղմկահարույց արտահայտությունների մեծ մասը իրականությունը չի արտացոլում: Այս մասին «Թրենդին» հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարություններին, Ն.Մամեդովն ասել է, որ Մ.Բրայզային համանախագահ նշանակելով` ԱՄՆ-ը ցանկանում է ավելի ակտիվ լինել բանակցային գործընթացում: «Այդուհանդերձ Մեթյու Բրայզան ուզում է հայտարարել, որ ծանոթ է բանակցային գործընթացին եւ ցանկանում է նրա առաջխաղացում: Ուստի նա քննարկման ներկայացրեց տարբեր գաղափարներ, որոնք ոչ Հայաստանի դիրքորոշումն են, ոչ Ադրբեջանի: Հնարավոր է, դրանք հենց Մ.Բրայզայի եւ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումն է, դատողությունները: Ուստի այժմ անհրաժեշտություն չկա դրանց առնչությամբ դիրքորոշում հայտնելու կարծիք ձեւավորելու համար»,- ասել է Ն.Մամեդովը եւ հիշեցրել, որ բանակցային գործընթացը տեղի է ունենում փակ դռների ետեւում: Ն.Մամեդովի կարծիքով, Հայաստանի նախագահը եւ ԱԳՆ ղեկավարը այսօր շատ մեծ ճնշման են ենթարկվում համաշխարհային հանրության, Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչպես նաեւ աշխարհում Ադրբեջանի վարկի ու կշռի, դիրքորոշման տեսանկյունից: «Այդ պատճառով նրանք այժմ շփոթված են եւ գտնվում են փակուղում»,- ասել է Ն.Մամեդովը եւ նշել, որ հակամարտությունը պետք է լուծվի, գրավյալ հողերը` ազատագրվեն, Ադրբեջանի տարածքաիյն ամբողջականությունը` վերականգնվի, ինչի մասին հայտարարում են ԱՄՆ-ի ղեկավարությունը եւ մնացած բոլոր երկրները: «Հայերն իրենք երկյուղում են, որ եթե համաձայնության չգան Ադրբեջանի հետ, ապա իրադարձությունների զարգացումը այլ տարբերակով նրանց կհանգեցնի աղետի»,- ամփոփել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play