ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ԴԵՍՊԱՆ ԷՎԱՆՍԻ<br /> ԵՏԿԱՆՉԻ ՀԱՄԱՐ<br />


ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ԴԵՍՊԱՆ ԷՎԱՆՍԻ
ԵՏԿԱՆՉԻ ՀԱՄԱՐ

  • 27-06-2006 14:20:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» Արդեն մի քանի ամիս է Պետքարտուղարության պաշտոնյաները, երբ դեմ են առնում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսի ետկանչին առնչվող հարցերի, թաքնվում են այնպիսի անհեթեթ հայտարարությունների ետեւում, ինչպես` «դեսպանները ծառայում են նախագահին»: Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ավելի քան 60 անդամներ նամակներ են հղել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` բացատրություն պահանջելով 2005 թ. փետրվարին Կալիֆոռնիա այցի ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո դեսպան Էվանսի ետկանչի համար: Թուրք պաշտոնյաների բողոքներից հետո Պետքարտուղարությունը դեսպան Էվանսին ստիպեց հրաժարվել իր խոսքերից, այն էլ ոչ թե մեկ անգամ, այլ երկիցս: Նա նաեւ զրկվեց «Կառուցողական այլակարծության» մրցանակից, որ պետք է ստանար Ամերիկայի Արտասահմանյան ծառայության ընկերակցության (American Foreign Service Association - AFSA) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր շիտակ հայտարարությունների համար: Ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի, Պետքարտուղարությունը կապվել է Ամերիկայի Արտասահմանյան ծառայության ընկերակցության հետ` պահանջելով ետ վերցնել հեղինակավոր մրցանակը: Պետքարտուղարությունը չի պատասխանել կոնգրեսականների հարցումներից ոչ մեկին, եւ ոչ էլ վերջին 5 ամիսներին այդ հարցով ամերիկահայ համայնքի անդամների հղած էլեկտրոնային բազմաթիվ նամակներին: Պետքարտուղարության պաշտոնյաներն այլեւս չեն կարող թաքնվել, քանի որ Սենատը սահմանադրական վերահսկողական պատասխանատվություն ունի դեսպանների նշանակումների վրա: Այս շաբաթ` չորեքշաբթի, հունիսի 28-ին, ժամը 14:30 (Արեւմտյան ափի ժամանակով), Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացնում է Հայաստանում նորանշանակ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատմանը նվիրված լսումներ: Թեկնածուի հաստատմանը նվիրված լսումներին կարելի է հետեւել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքէջում` http://foreign.senate.gov հասցեով: Ամերիկահայ համայնքի անդամները պետք է պահանջեն, որպեսզի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բոլոր 18 անդամները մասնակցեն այս կարեւոր լսումներին: Հանձնաժողովի անդամների մեծ մասը սովորաբար չեն մասնակցում նման լսումների, մինչեւ նրանց չեն հորդորում դա անել: Հատկապես արդյունավետ կլիներ, եթե ընտրողները կարողանային հրատապ կապվել իրենց նահանգից ընտրված սենատորների հետ: Զանգահարեք խնդրեմ Սենատի կոմուտատոր` (202) 224-3121, եւ խնդրեք միացնել հետեւյալ սենատորների օրենսդրական հարցերով օգնականների հետ, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստով նամակներ հղեք` սենատորներին հորդորելով մասնակցել հունիսի 28-ի լսումներին եւ հարցնել դեսպան Հոգլանդին, թե ինչ գիտի նա դեսպան Էվանսի ետկանչի մասին եւ ինչ հրահանգներ է ստացել իր հաստատումից հետո Հայոց ցեղասպանություն տերմինի գործածման հետ կապված. Ռիչարդ Լյուգար (նախագահ, Ինդիանայից ընտրված հանրապետական). senator_lugar@lugar.senate.gov Չաք Հեյգլ (հանրապետական, Նեբրասկա). senator_hagel@hagel.senate.gov Լինքոլն Չաֆի (հանրապետական, Ռոդ Այլենդ). senator_chafee@chafee.senate.gov Ջորջ Ալեն (հանրապետական, Վիրջինիա). senator_allen@allen.senate.gov Նորմ Քոլեման (հանրապետական, Մինեսոտա). senator_coleman@coleman.senate.gov Ջորջ Վ. Վոյնովիչ (հանրապետական, Օհայո). senator_voinovich@voinovich.senate.gov Լեյմար Ալեքսանդեր (հանրապետական, Թենեսի). senator_alexander@alexander.senate.gov Ջոն Է. Սունունու (հանրապետական, Նյու Հեմփշիր). senator_sununu@sununu.senate.gov Լայզա Մըրքաուսքի (հանրապետական, Ալյասկա). senator_murkowski@murkowski.senate.gov Մել Մարտինես (հանրապետական, Ֆլորիդա). senator_martinez@martinez.senate.gov Ջոզեֆ Ռ. Բայդեն (ավագ անդամ, դեմոկրատ, Դելավար). senator_biden@biden.senate.gov Փոլ Ս. Սարբանես (դեմոկրատ, Մերիլենդ). senator_sarbanes@sarbanes.senate.gov Քրիստոֆեր Ջ. Դոդ (դեմոկրատ, Կոնեկտիկուտ). senator_dodd@dodd.senate.gov Ջոն Ֆ. Քերի (դեմոկրատ, Մասաչուսեթս). senator_kerry@kerry.senate.gov Ռասել Դ. Ֆեյնգոլդ (դեմոկրատ, Վիսկոնսին). senator_feingold@feingold.senate.gov Բարբարա Բոքսեր (դեմոկրատ, Կալիֆոռնիա). senator_boxer@boxer.senate.gov Բիլ Նելսոն (դեմոկրատ, Ֆլորիդա). senator_nelson@nelson.senate.gov Բարաք Օբամա (դեմոկրատ, Իլինոյս). senator-obama@obama.senate.gov Հաշվի առնելով Կոնգրեսի անդամների եւ ընդհանրապես հանրության կողմից իրենց հղվող նամակներին Պետքարտուղարության պաշտոնյաների անհաղորդությունը եւ խուսափողականությունը` սենատորներին այլ բան չի մնում, քան պահանջել, որպեսզի Պետքարտուղարությունն ազնիվ բացատրություն ներկայացնի կադրային ակնառու դիվանագետի ետկանչի առնչությամբ, մինչեւ իրենց կողմից նրա հաջորդի հաստատումը: Եթե իրոք դեսպան Էվանսի կարիերային վերջ է տրվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, ապա Պետքարտուղարության պաշտոնյաները պետք է քաջություն ունենան նայելու Միացյալ Նահանգների Սենատի եւ առհասարակ ամերիկյան հասարակության աչքերին եւ ասելու դա: Ամերիկահայ համայնքը չպետք է թույլ տա, որպեսզի նման անխոհեմ գործողության դիմեն փակ դռների ետեւում թաքնվող փոքրոգի պաշտոնյաները: Թող նրանք առաջ գան եւ ենթարկվեն Միացյալ Նահանգների սենատորների եւ ամերիկյան հասարակության մանրակրկիտ քննությանը: Եթե Պետքարտուղարությունը դուրս պրծնի` քողարկելով այդ անազնիվ որոշումը, ապա նա իրեն խրախուսված կզգա կրկին եւ կրկին անպատիժ դա անելու: Մինչեւ իմաստալից եւ անկեղծ բացատրություններ չտրվեն, սենատորներին պետք է խնդրել ժամանակավոր արգելանք դնել դեսպան Հոգլանդի հաստատման վրա: Անիմաստ է փոխարինել որեւէ դեսպանի` առանց իմանալու պատճառը, թե ինչու: Այլապես մի քանի ամիս անց նոր դեսպանը նույնպես կարող է ետ կանչվել առանց որեւէ հրապարակային բացատրության: Պետքարտուղարության աննրբանկատ եւ մեծամիտ պաշտոնյաներին պետք է ստիպել պատասխան տալ հրապարակային նվաստացման եւ նորանշանակ դեսպանի հաստատման ձգձգման ճանապարհով, որպեսզի նրանք հետագայում լավ մտածեն նման կամակոր որոշումներ ընդունելուց առաջ (!): Պարզապես անընդունելի է, որ Միացյալ Նահանգների կառավարության վերին օղակներում մի խումբ անհատներ գործեն որպես Թուրքիայի ուրացող ռեժիմի հանցակիցներ (!):
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play