ՀԱՆՔԱՎԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է<br /> ՆԵՐԴՆԵԼ 54,6 ՄԼՆ ԴՈԼԱՐ<br />


ՀԱՆՔԱՎԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է
ՆԵՐԴՆԵԼ 54,6 ՄԼՆ ԴՈԼԱՐ

  • 23-06-2006 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանքավանի հանքավայրի շահագործման համար «Գլոբալ Գոլդ Մայնինգ» (ԳԳՄ) ընկերությունը նախատեսում է ներդնել 54,6 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հունիսի 23-ին լրագրողներին հայտնեց ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը, դրա շնորհիվ 2009թ.-ին նախատեսվում է ստեղծել 570 աշխատատեղ: Նշված գումարից 1,4-1,5 մլն դոլարը կուղղվի բնապահպանական ծրագրերի իրականացմանը: Նշվեց, որ Ներդրումային այս ծրագիրը ԳԳՄ-ն անցած տարի ներկայացրել է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն