«ԹԵԵՎ ՈՒՆԵՆՔ ԼԱՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ ԵՎ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐ, ԲԱՅՑ<br /> ՀԱՄՈԶՎԱԾ ՉԵՄ, ՈՐ ԼԱՎ ՀԻՄՆ ԿԳՐՎԻ»,- ԱՍՈՒՄ Է ՆԿԱՐԻՉ ՀԵՆՐԻԿ<br /> ԳԱԼՈՒԿՅԱՆԸ<br />


«ԹԵԵՎ ՈՒՆԵՆՔ ԼԱՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ ԵՎ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐ, ԲԱՅՑ
ՀԱՄՈԶՎԱԾ ՉԵՄ, ՈՐ ԼԱՎ ՀԻՄՆ ԿԳՐՎԻ»,- ԱՍՈՒՄ Է ՆԿԱՐԻՉ ՀԵՆՐԻԿ
ԳԱԼՈՒԿՅԱՆԸ

  • 23-06-2006 18:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ես Արամ Խաչատրյանի երաժշտության երկրպագուներից եմ եւ բարձր եմ գնահատում նրա հանճարը, բայց նրա գրած հիմնը ինձ վրա թողնում է բանակային մարշի տպավորություն»: Այսպիսի կարծիք հայտնեց հունիսի 23-ի ասուլիսում բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Նրա խոսքերով, «Ա.Խաչատրյանի հիմնը գրված է գլխով, բայց դրա մեջ սիրտ չկա»: Թեեւ Ռ.Դավոյանը ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամ է, սակայն գտնում է, որ հիմնի ստեղծման համար անիմաստ է մրցույթ հայտարարելը եւ ժամկետներ դնելը: «Հիմնը մեկ օրում չի ծնվում եւ զարմանում եմ, թե ինչպես կարելի է նստել սեղանի մոտ եւ հիմն գրել: Հիմնի համար տեքստ գրելու առաջարկ ինձ նույնպես արել են, բայց մերժել եմ»,- նշեց բանաստեղծը: «Մենք հաճախ ենք ասում «Մայր Հայաստան», եւ կարծում եմ, որ օրհներգը պետք է լինի մոր մասին երգ: Եվ պետք է ունենանք այնպիսի մի հիմն, որ երգեն նաեւ նախադպրոցական տարիքի երեխաները»,- ընդգծեց Ռ.Դավոյանը: Բանաստեղծի խոսքերով, մինչեւ մրցույթի ավարտը, բնականաբար, կներկայացվեն բազմաթիվ ստեղծագործություններ, սակայն հնարավոր է, որ ոչ մի ստեղծագործություն չհամապատասխանի մրցույթի պահանջներին: Նկարիչ Հենրիկ Գալուկյանն էլ է գտնում, որ օրհներգի ստեղծման համար մրցույթ հայտարարելը անիմաստ է: Նա հիշեցրեց, որ Կոմիտասի արձանի ստեղծման համար խորհրդային տարիներին նույնպես մրցույթ էր հայտարարվել, եւ ներկայացված գործերից ոչ մեկը չարժանացավ առաջին մրցանակի: «Թեեւ ունենք շատ լավ բանաստեղծներ եւ կոմպոզիտորներ, համոզված չեմ, որ լավ հիմն կգրվի»,- ասաց Հ.Գալուկյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play