ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԱՄՆ ՉԻ<br /> ՓՈԽԻ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ<br /> ՆԿԱՏՄԱՄԲ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԱՄՆ ՉԻ
ՓՈԽԻ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ
ՆԿԱՏՄԱՄԲ

  • 23-06-2006 17:57:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի պատվիրակության այցը ԱՄՆ չի փոխի Վաշինգտոնի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: Այս մասին «Թրենդին» հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թայիր Թաղիզադեն: Նշենք, որ հունիսի 23-30-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի խոսնակը եւ արտաքին գործերի նախարարը կայցելեն Բոստոն, Նյու Յորք եւ Վաշինգտոն: Առաքելությունը հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի ներկայացուցիչների, Կոնգրեսի անդամների եւ հայ համայնքի հետ: Ըստ Թ.Թաղիզադեի, «Կապիտոլիումում սովորաբար նման առաքելությունները հանդիպում են հայամետ կոնգրեսականների հետ, ինչպիսին են Ֆրենկ Պալլոնեն եւ ուրիշներ: Ինչ վերաբերում է վարչակազմին, ապա նրանք ոչ պաշտոնական պայմաններում հանդիպում են ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահի, այն անձի հետ, որն ունի բանակցություններ վարելու մանդատ: «Ամերիկյան կողմը քանիցս մեզ հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ նման հանդիպումները աշխատանքային բնույթ ունեն եւ պաշտոնական չեն համարվում: Նման հանդիպումները չեն անդրադառնում ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքականության վրա, որ ուղղված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չճանաչմանը»,- ամփոփել է Թ.Թաղիզադեն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play