ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ. ԸՍՏ ՍԵՐԺ<br /> ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՆԱԵՎ<br /> ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ. ԸՍՏ ՍԵՐԺ
ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՆԱԵՎ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ

  • 08-06-2006 19:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հունիսի 7-ին Երեւանի Դավիթաշեն համայնքում գտնվող Տիգրան Պետրոսյանի անվան փողոցում բացվեց հայ տաղանդավոր շախմատիստ, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի բրոնզաձույլ կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Նորայր Կարգանյանը: Քանդակը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ: Ինչպես նշեց քանդակագործը, արձանը դեռ ավարտված չէ: Պաշտպանության նախարարի համաձայնությամբ, արձանի ներքեւի մասում կավելացվեն «մտածող երիտասարդների» ֆիգուրներ, որոնց վերեւից «կհսկի» «շախմատի արքան»: Քանդակագործն ընդգծեց նաեւ, որ «նշանավոր մարդը պետք է ժամանակի ընթացքում փորձառություն ձեռք բերի եւ ոչ մի բիծ չունենա իր կենսագրության մեջ: Տիգրան Պետրոսյանը հենց այդպիսին էր, որի արձանը քանդակելու համար համարձակություն էր պետք»: Արձանի բացմանը մասնակցում էին պաշտպանության նախարար, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Դավիթաշեն համայնքի ղեկավար Սուրիկ Ղուկասյանը, օլիմպիական չեմպիոն դարձած Հայաստանի շախմատի հավաքականի անդամները եւ այլոք: Ինչպես նշեց Երեւանի քաղաքապետը, վերջին տասնամյակում շախմատի ասպարեզում Հայաստանի ունեցած բոլոր հաջողությունները կապված են Տիգրան Պետրոսյանի կատարած աշխատանքի հետ: Եւ այսօրվա Թուրինի հաջողությունները, ըստ նրա, Տիգրան Պետրոսյանի հաջողությունների շարունակությունն են: Սերժ Սարգսյանի բնորոշմամբ, ոչ հեռավոր ապագայում աշխարհի չեմպիոն դառնալու բոլոր հնարավորություններն ունի Լեւոն Արոնյանը: Հիշեցնենք, որ Նորայր Կարգանյանը նաեւ Երեւանում տեղադրված մարշալ Բաղրամյանի արձանի հեղինակն է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play