ԱՅՍ ՏԱՐԻ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ<br /> ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ «ՆԱՄՈՒՍ» ՖԻԼՄՈՎ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ «ՆԱՄՈՒՍ» ՖԻԼՄՈՎ

  • 31-05-2006 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային երրորդ կինոփառատոնը կբացվի 1926 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված առաջին խաղարկային` Համո Բեկնազարյանի «Նամուս» համր ֆիլմի ցուցադրումով: 80-ամյա պատմություն ունեցող «Նամուս»-ը վերջերս թվայնացվել եւ վերականգնվել է ֆրանսիական «Արտե» հեռուստաընկերությունում եւ ցուցադրվել Փարիզի ամենահայտնի` «Բալզակ» կինոթատրոնում: Հայտնելով այս մասին մայիսի 31-ի ասուլիսում` փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հայտարարեց, որ փառատոնի բացման եւ փակման արարողություններն այս անգամ կլինեն ավելի «փառատոնային», քան նախորդ տարիներինը: Փառատոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մազմանյանը նշեց, որ «Ոսկե ծիրան-2006»-ի բացման եւ փակման արարողությունները կունենան երկու շեշտադրում. «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում բացումը եւ փակումը կունենա ժողովրդական տոնի դրսեւորում, իսկ կինոթատրոնի ներսում այն կունենա փառատոններին վայել զուսպ եւ հանդիսավոր ձեւաչափ` փոքր գեղարվեստական շտրիխով համեմված: Ի տարբերություն նախորդ փառատոնի, այս անգամ հայերեն եւ անգլերեն տեքստերը կհամապատասխանեն իրար: Ա. Մազմանյանը համոզված է, որ փառատոններն ինքնին արդեն շքեղ եւ աննախադեպ իրադարձություններ են, ուստի չարժե դրանք ծանրաբեռնել ավելորդ երաժշտական շոուներով: Ա. Մազմանյանը նշեց նաեւ, որ նախորդ տարիների նմանությամբ կկազմակերպվի եւ կանցկացվի ծիրանի տոն:
Նոյյան տապան  -   Մշակույթ