ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ<br />


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

  • 29-05-2006 19:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գյումրիում հուշարձանների թիվն ավելացավ եւս մեկով: Թիվ 41 դպրոցի բակում մայիսի 29-ին տեղադրվեց Խրիմյան Հայրիկի կիսանդրին: Երջանկահիշատակ կաթողիկոսի անունը կրող դպրոցի համար այս իրադարձությունն, ըստ մանկավարժների, պարտավորեցնող է: Լինելով հոգեւորական` Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը պայքարել է ազգային սահմանադրության վերանայման, գավառաբնակ արեւմտահայության պատվիրակների թիվը Ազգային ժողովում համալրելու ուղղությամբ: Եռանդուն պայքար է մղել եկեղեցապատկան ունեցվածքը բռնագրավելու մասին ցարական օրենքի դեմ, քննադատել է եվրոպական մոտեցումները` կապված հայկական հարցի հետ: Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Արտակ Ավետիսյանը, Խրիմյան Հայրիկի մեծությունն իրոք բացառիկ է, նա կարողացավ հոգեւորականի կապանքներից ձերբազատվելով գնալ դեպի ժողովուրդը եւ ժողովրդի մեջ ներարկել հայրենասիրական ոգի: «Ուզեցել եմ մարմնավորել մեր` հայերիս անկոտրում կամքը եւ խիղճը, եւ իմ աշխատանքի արդյունքը կլինի այն, որ մատաղ սերունդը այսուհետ Վեհափառի անունը արտասանելիս անի դա որպես երդում»,- բացման օրը նշեց քանդակի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play