ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ<br /> ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՍՊԻՎԱԿՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԸՆԿԵՐՆԵՐԻՆ»<br /> ՓԱՌԱՏՈՆԻՆ<br />


ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՍՊԻՎԱԿՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԸՆԿԵՐՆԵՐԻՆ»
ՓԱՌԱՏՈՆԻՆ

  • 25-05-2006 19:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախումբը կմասնակցի մայիսի 28-ին Մոսկվայում կայանալիք «Սպիվակովը հրավիրում է ընկերներին» փառատոնին: Հրավերը ստացվել է Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզները» նվագախմբի հիմնադիր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կողմից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին կոնսերվատորիայից, փառատոնին կմասնակցեն չորս տասնյանկից ավելի երկրների երաժիշտներ: Նրանց մեծ մասը Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակառուներ են: Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նվագախմբի անդամները ժամանակին նույնպես եղել են հիմնադրամի կրթաթոշակառուներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play