«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ<br /> ԿԿԱՅԱՆԱ ՖՐԱՆՍԱԲՆԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ<br />


«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
ԿԿԱՅԱՆԱ ՖՐԱՆՍԱԲՆԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

  • 25-05-2006 15:48:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության երկրորդ փառատոնի շրջանակում մայիսի 26-ին կկայանա ֆրանսաբնակ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մենահամերգը: Հայաստանի Ազգային պատկերասրահում նա կկատարի Լիստի, Շոպենի, Դեբյուսիի եւ Ռավելի ստեղծագործությունները: Վ.Մամիկոնյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: Դաշնակահարը հանդես է եկել Նյու Յորքի, Մյունխենի, Լոնդոնի հեղինակավոր բեմերում: Որպես մենակատար համերգներ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի, Հյուսթոնի, Վաշինգտոնի սիմֆոնիկ եւ այլ նվագախմբերի հետ: Դաշնակահարը հայրենիքում մենահամերգով ներկայանում է առաջին անգամ: «20 տարի է Հայաստանում չեմ եղել եւ անհամբեր սպասում եմ այդ համերգին: Հուսով եմ, որ այն դուր կգա հայ հանդիսատեսին: Ուրախ եմ, որ Հայաստանում դասական երաժշտության երկրպագուները մեծ թիվ են կազմում»,- նշեց Վ.Մամիկոնյանը մայիսի 25-ի ասուլիսում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի խոսքերով, Վ.Մամիկոնյանը տաղանդավոր դաշնակահար է, եւ հայ հանդիսատեսը վերջապես հնարավորություն կունենա ունկնդրելու նրա անզուգական կատարումը: ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանի խոսքերով, Հայաստանում երկրորդ անգամ կազմակերպվող «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության փառատոնի ինքնատիպությունը կայանում է նրանում, որ պատկերասրահ այցելող կերպարվեստի սիրահարներին հնարավորություն է տրվում ծանոթանալ նաեւ հայ տաղանդավոր երաժիշտների արվեստին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play