ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է, ՈՐ ԹՈՂԵԼ Է «ՀԱՅՖԻԼՄ»<br /> ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՆ<br />


ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է, ՈՐ ԹՈՂԵԼ Է «ՀԱՅՖԻԼՄ»
ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՆ

  • 23-05-2006 17:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հիմա արդեն ափսոսում եմ, որ այն ժամանակ թողեցի «Հայֆիլմ» կինոստուդիան»,- ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի արդեն նախկին նախարար Գեւորգ Գեւորգյանը մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում: Ըստ նրա, ինքն այն ժամանակ մտածում էր, որ նախարարությունում աշխատելն ավելի կարեւոր առաքելություն է: «Ինձ համար կարեւոր չէր, թե որ կուսակցությունն էր ինձ առաջադրել կամ որ կուսակցության պորտֆելն էր դա: Ինձ համար կարեւոր չէր, թե որ կուսակցության առաջարկն էր, ինձ համար կարեւոր էր, թե ինչ էի ուզում ես անել եւ ցանկանում էի անել: Եւ եթե երկրի համար պետք էր աշխատել, դա ինձ համար արդեն երկրորդական հարց էր», - ընդգծեց Գ. Գեւորգյանը: Հիշեցնենք, որ մինչեւ նախարար նշանակվելը Գեւորգ Գեւորգյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենն էր: Որպես մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար նա պաշտոնավարեց 100 օրից էլ պակաս:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play