ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ<br /> 71%-Ը ԿԱՆԱՅՔ ԵՆ<br />


ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ
71%-Ը ԿԱՆԱՅՔ ԵՆ

  • 22-05-2006 17:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը հունվար-մարտին կազմել է 1163,6 հազար մարդ, որոնց 92,3%-ը կամ 1074,3 հազարը զբաղված են եղել տնտեսության մեջ, իսկ 7,7%-ը կամ 89,3 հազարը` աշխատանք չեն ունեցել: Վերջիններս գրանցվել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ Զբաղվածության ծառայություն» գործակալությունում եւ ստացել գործազուրկի կարգավիճակ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մարտի վերջի դրությամբ հաշվառման կանգնած 116,2 հազար աշխատանք փնտրողներից 92,5%-ը կամ 107,5 հազարը եղել են չզբաղվածներ: Նրանցից գործազուրկի կարգավիճակ են ստացել 84,7% կամ 91 հազարը: Պաշտոնապես գրանցված գործազուրկների 71%-ը կազմել են կանայք:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play