ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՆՑԱՎ «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2006»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՆՑԱՎ «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2006»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ

  • 19-05-2006 14:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԱԹԵՆՔ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրատեսիլ-2006» երգի փառատոնի եզրափակիչ փուլում հանդես կգա նաեւ Հայաստանը ներկայացնող Անդրեն` «Առանց քո սիրո» երգով: Մայիսի 18-ի երեկոյան Աթենքում կայացած կիսաեզրափակիչ փուլում 23 երկրներից լավագույնը ճանաչված երգիչների տասնյակում, բացի Անդրեից, ընդգրկվեցին նաեւ ՌԴ-ի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Ուկրաինայի, Իռլանդիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները: Նշենք, որ ընտրությունը կատարվել է տարբեր երկրներում մրցույթին հետեւող ունկնդիրների քվեարկությամբ: Ի դեպ, տվյալ երկրի ներկայացուցչի օգտին չեն կարող քվեարկել նույն երկրի տարածքից: Մայիսի 20-ին կայանալիք եզրափակիչ փուլում նշվնծ տասնյակը կմիանան նախորդ տարվա փառատոնում լավագույնը ճանաչված մասնակիցները, որոնք ներկայացնում են Շվեյցարիան, Մոլդովան, Իսրայելը, Լատվիան, Նորվեգիան, Իսպանիան, Մալթան, Գերմանիան, Դանիան, Ռումինիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Ֆրանսիան եւ Խորվաթիան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play