ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆԵԼ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՎ<br /> ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՖԻՐԴՈՒՍՈՒ «ՇԱՀՆԱՄԵ»-Ն<br />


ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆԵԼ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՎ
ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՖԻՐԴՈՒՍՈՒ «ՇԱՀՆԱՄԵ»-Ն

  • 15-05-2006 17:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 15-ը համարվում է Ֆիրդուսու մեծարման օր, եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են պարսիկ մեծ բանաստեղծին նվիրված տարաբնույթ միջոցառումներ: Այս մասին նշեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի տնօրեն Ռեզա Աթուֆին այդ օրը Հայաստանի Գրողների միությունում կազմակերպված համանման միջոցառմանը, որին մասնակցում էին ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Ալիռեզա Հաղիղեանը, արվեստագետներ, ուսանողներ: Ռ.Աթուֆիի խոսքերով, «Ֆիրդուսին ամենամեծ պարսիկ բանաստեղծն էր, որը կարողացավ մարդու իրավունքի, խղճի ազատության, արդարության եւ ազգային ինքնության պահպանման խնդիրները արծարծել իր «Շահնամե»-ում»: Այս ստեղծագործությունը, ըստ նրա, պատկանում է բոլոր ազգերին եւ բոլոր ժամանակներին»: «Շահնամեն» իրանցիների պատմական եւ ազգային ինքնության ամենահեղինակավոր եւ ճշմարտացի փաստաթուղթն է, եւ Իրանի Թուս քաղաքում ծնված Ֆիրդուսու էպոսը դարեր շարունակ դարձել է իրանական մշակույթի եւ գրականության պահապանը»,- ասաց Ռ.Աթուֆին: «Շահնամեն» թարգմանվել է 30 լեզուներով, իսկ հայերենով` հատվածաբար: Հայաստանում ԻԻՀ Մշակույթի կենտրոնը առաջիկայում նախատեսում է Ֆիրդուսու 120 հազար տողից բաղկացած գլուխգործը ամբողջությամբ թարգմանել եւ հրատարակել հայերենով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play