ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԷԻՆ ԳՏՆՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ 8<br /> ԵՐԿՐՆԵՐԻ ՄՈՏ 50 ԿԱՏԱՐՈՂՆԵՐ<br />


ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԷԻՆ ԳՏՆՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ 8
ԵՐԿՐՆԵՐԻ ՄՈՏ 50 ԿԱՏԱՐՈՂՆԵՐ

  • 15-05-2006 16:42:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՂԵԳՆԱՁՈՐ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ազգագրական պարերի մասնագետ, հոլանդացի Թինեկե Ֆանխիլը աշխարհի 15 երկրներում ուսուցանել է հայկական ազգագրական պարեր: Այս օրերին նա իր խմբի` 8 երկիր ներկայացնող շուրջ 50 անդամների հետ գտնվում էր Եղեգնաձորում: «Ես գտնում եմ, որ պետք է տեսնել այն երկիրը, որի ազգային պարերը կատարում ես: Իսկ մեր այցը Եղեգնաձոր պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկանում ենք ավելի մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդին, նրա սովորույթներին, ինչը միայն մայրաքաղաքի շրջանակներում հնարավոր չէ»,- «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թ.Ֆանխիլը: Եղեգնաձոր հյուրերը ժամանել էին կանադահայ, այժմ Եղեգնաձորում բնակվող Անտուան Թերջանյանի հրավերով: Եղեգնաձորի «Սալմաստ» ազգագրական երգի-պարի համույթի հետ զուռնա-դհոլի նվագակցությամբ խմբի անդամենրը մեծ ոգեւորությամբ կատարեցին բազմաթիվ ազգագրական պարեր: Սակայն օտարերկրյա հյուրերի հետաքրքրասիրությունը Հայաստանի նկատմամբ չէր սահմանափակվում միայն հայկական պարերի ուսումնասիրմամբ եւ կատարմամբ. նրանք ներկա գտնվեցին լավաշի թխման արարողությանը, ցուցահանդես-վաճառքի ընթացքում ծանոթացան տեղի նկարիչների, քանդակագործների եւ գոբելենագործների աշխատանքներին: Մեկշաբաթյա այցելության ընթացքում նրանք ծանոթացան նաեւ Հայաստանի պատմությանը, մշակույթին, այցելեցին տեսարժան վայրեր: «Կարծում եմ, որ եկող տարի մեր խմբի անդամները կցանկանան արդեն անհատապես այցելել Հայաստան, ինչը կնպաստի տեղական տուրիզմի զարգացմանը»,- մեկնելուց առաջ նշեց Թինեկե Ֆանխիլը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play