ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԹՈՂԱՐԿՎԵԼ Է ԿՈՄԻՏԱՍԻ «ՊԱՏԱՐԱԳԻ» CD-Ն` «ՀՈՎԵՐ»<br /> ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԹՈՂԱՐԿՎԵԼ Է ԿՈՄԻՏԱՍԻ «ՊԱՏԱՐԱԳԻ» CD-Ն` «ՀՈՎԵՐ»
ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

  • 11-05-2006 16:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պրոֆեսոր Հրանտ Խաչատրյանի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի «Ֆլորա ընտանիքի հիմնադրամ»-ի պատվերով «Հովեր» կամերային երգչախմբի արական կազմի կատարմամբ ձայնագրվել եւ թողարկվել է Կոմիտասի «Պատարագի» CD-ն: Ձայնագրությունը կատարվել է Հայաստանում` «Վեմ» ստուդիայում, իսկ յուրաքանչյուրը 54 րոպե տեւողությամբ 2 CD-ից կազմված ալբոմը թողարկվել է Գերմանիայում: Ինչպես մայիսի 11-ի ասուլիսում հայտնեց «Հովեր» երգչախմբի տնօրեն Արման Պադարյանը, 3000 ձայնասկավառակներից մոտ 600-ն արդեն անվճար առաքվել են աշխարհի կարեւորագույն մշակութային օջախներին եւ համալսարաններին: Մի քանի շաբաթից 1000 սկավառակներ կվաճառվեն www.amazon.com վեբ կայքի միջոցով, իսկ 1000-ը կտրամադրվի երգչախմբին: Երգչախմբի մենակատար Վահե Բեգոյանի խոսքերով, Կոմիտասի այս ստեղծագործությունը 1933թ.ին առաջին անգամ հրատարակության է պատրաստել Կոմիտասի աշակերտը` Վարդան Սարգսյանը: 1997թ.-ին երաժշտագետ Ռոբերտ Աթայանը պատրաստել եւ հրատարակել է «Պատարագի» մեկ այլ տարբերակը, որտեղ հաշվի են առնվել Կոմիտասի այն գրառումներն ու նշումները, որոնք պահպանվում են Վենետիկի Սուրբ Ղազար կղզու ձեռագրատանը: Հենց Ռ.Աթայանի հրատարակությունից էլ օգտվել է երգչախումբը, քանի որ այն նախատեսված է արական փոքր երգչախմբի համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play