ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԷ<br /> ԱՐՏԵՐԿՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ<br />


ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԷ
ԱՐՏԵՐԿՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ

  • 28-04-2006 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միգրացիայի պատճառները եւ շարժառիթները պարզելու նպատակով «People in need» չեխական բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը «Համայնք եւ իրավունք» հասարակական կազմակերպության հետ համատեղ փետրվարի 24-ից մարտի 10-ը Երեւանում անցկացրել է սոցհարցում: Ինչպես հարցման արդյունքների ներկայացմանը նվիրված ապրիլի 28-ի միջոցառման ժամանակ հայտնեց կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, սոցհարցմանը մասնակցել է 123 մարդ: Նրանց 56,9%-ը եկամուտ չունի, 13%-ը ստանում է շատ ցածր աշխատավարձ եւ միայն 9%-ն է ստանում 50 հազարից 200 հազար դրամ (մոտ 444 ԱՄՆ դոլար): Նրանց 9,8%-ը եղել է փախստականների ճամբարում, 4,9%-ը աշխատել է արտերկրում օրինական, իսկ 7,3%-ը` ապօրինի ձեւով: Հարցվածների 59,3%-ը որոշել է մնալ հայրենիքում, իսկ 40,7%-ը` մեկնել արտերկիր: Արտերկրում գործող միգրացիոն օրենքները հետաքրքրում է հարցման մանակիցների 66,7%-ին, 19,5%-ին` չի հետաքրքրում: Ս.Մկրտչյանը նշեց, ըստ պաշտոնական տվյալների, հանրապետությունում ամեն 10-րդ ընտանիքին բաժին է ընկնում մեկ միգրանտ: 2002-2005թթ.-ին աշխատանք փնտրելու նպատակով երկրից մեկնել է 147 հազար մարդ: Ըստ նրա, մեկնողների ճնշող մեծամասնությունը իրազեկված չէ տվյալ երկրի միգրացիոն օրենքներին: Նշվեց նաեւ, որ «People in need»-ի հայաստանյան ներկայացուցչությունը ստեղծել է «Թեժ գիծ», որը անվճար խորհրդատվություն է մատուցում ՀՀ քաղաքացիներին եվրոպական երկրներում գործող միգրացիոն օրենքների մասին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play