«ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐՎԵՍՏԸ» ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ<br /> ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՎԵՍՏԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԵՐՊԱՐԸ ԱՐՎԵՍՏՈՒՄ<br />


«ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐՎԵՍՏԸ» ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ
ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՎԵՍՏԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԵՐՊԱՐԸ ԱՐՎԵՍՏՈՒՄ

  • 19-04-2006 16:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռոբերտ Դավթյանի «Չարենցը եւ արվեստը» գրքի շնորհանդեսը կայացավ ապրիլի 19-ին: Գիրքը ներկայացնում է Եղիշե Չարենցի արվեստագիտական գործունեությունը, առնչություններն արվեստին եւ նրա կերպարը արվեստում: Ինչպես նշեց գրքի հեղինակը, 20-րդ դարի արվեստում Չարենցի ունեցած վիթխարի ու բացառիկ դերի գնահատումը կամբողջացնի մեծ բանաստեղծի գրական, արվեստագիտական ու արվեստաբանական ժառանգությունը: Ռ. Դավթյանի խոսքերով, գրքում ներկայացված են երբեք չհրապարակված 1500 փաստեր: Գրականագետների կարծիքով, «Չարենցը եւ արվեստը» գիրքը հետաքրքիր տեղեկություններ ու փաստեր է տալիս ոչ միայն գրականագիտության, այլեւ արվեստի պատմության վերաբերյալ: Ըստ նրանց, հեղինակն ստեղծել է ուշագրավ եւ արժեքավոր մի գործ, որ նոր էջ է բացում չարենցագիտության եւ արվեստի պատմության մեջ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play