ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ<br /> ՂԱՐԱԲԱՂԻ ՇԵԽԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ<br />


ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ
ՂԱՐԱԲԱՂԻ ՇԵԽԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ

  • 14-04-2006 18:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ ապրիլի 13-ի հանդիպմանը ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանը ներկայացրել է 2002թ.-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում իր եւ Նիկոլ Նիկողոսյանի միջոցներով կառուցված միջնակարգ դպրոցը մոտ ապագայում առանձին մարզադահլիճով ապահովելու ծրագրը: Բարերարը նաեւ տեղեկացրել է նախագահին գյուղում կրթական եւ մարզա-մշակութային կյանքի զարգացմանն ուղղված հեռանկարային մի շարք ծրագրերի մասին: Կ.Նիկողոսյանը հավաստիացրել է, որ կշարունակվի նաեւ բուհ ընդունված շրջանավարտների համար սահմանված կրթաթոշակների ծրագիրը: Ա.Ղուկասյանը ողջունել է բարերարի ձեռնարկումները եւ նշել, որ իշխանություներն իրենց հերթին պատրաստ են անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել ազգանպաստ նման ծրագրերի իրականացմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն