ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ<br /> ԴԱՐՁԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՎԵԼԱՆԱՆ ՆԱԵՎ ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՆ ՈՒ<br /> ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԸ<br />


ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ
ԴԱՐՁԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՎԵԼԱՆԱՆ ՆԱԵՎ ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՆ ՈՒ
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԸ

  • 28-02-2006 17:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիայի մշակույթի նախարար, պրոֆեսոր Ստեֆան Դանաիլովի շնորհավորական ուղերձն է փոխանցել Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Վալեվ Դիմիտրովը փետրվարի 28-ին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Գեւորգ Գեւորգյանի հետ հանդիպմանը: Ուղերձում Բուլղարիայի մշակույթի նախարարը պատրաստակամություն է հայտնում հետագայում եւս շարունակել ավանդական համագործակցությունը: ԻՆչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման մասնակիցներն արժեւորել են նախորդ եռամյա ծրագրի ձեռքբերումները` հատուկ ուշադրության արժանացնելով Մարգարիտա Թերզյանի հայերեն-բուլղարերեն, բուլղարերեն-հայերեն բառարանը, Էդվարդ Գրիգորյանի խոսակցական բառարանը, Բուլղարիայի կերպարվեստի ազգային ակադեմիայում Հայաստանի Ազգային պատկերասրահի ցուցահանդեսը, Բուլղարիայի Սիմֆոնիկ նվագախմբի` Արամ Խաչատրյանի գործերի կատարումները: Քննարկվել են նաեւ մշակութային այն ոլորտները, որոնք կընդգրկվեն առաջիկա երեք տարիների միջգերատեսչական գործնական ծրագրում: Նշվել է, որ համագործակցության ավանդական դարձած ուղղություններին կավելանան նաեւ օպերային արվեստն ու թատերարվեստը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play