ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՀԱՄԱԽՄԲԻ ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ<br /> ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՀԱՄԱԽՄԲԻ ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ
ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 20-01-2006 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2005 թ. դեկտեմբերին ադրբեջանական պետության կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) գերեզմանատան խաչքարերի հիմնահատակ ոչնչացման կապակցությամբ, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այսուհետ փորձելու է համախմբել եւ ի մի բերել երկրի մտավորականների, գիտնականների, հասարակական կազմակերպությունների գործողությունները, կոչերը, պահանջներն ու առաջարկությունները: Ինչպես հունվարի 20-ին ասուլիսում հայտարարեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գագիկ Գյուրջյանը, ՀՀ կառավարության այս հանձնարարականը նպատակ ունի մեկտեղել երկրի բոլոր ուժերը` դատապարտելու հայկական հուշարձանների նկատմամբ Ադրբեջանում պարբերաբար կատարվող վանդալիզմը: Գագիկ Գյուրջյանի խոսքերով, 1998 թ.-ից պարբերաբար կատարվող մշակութային վանդալիզմի արդյունքում համաշխարհային ժառանգության շտեմարանում իր արժանի տեղն զբաղեցնող Ջուղայի գերեզմանատան հազվագյուտ խաչքարերն այսօր այլեւս փոխանցելի չեն սերունդներին: Ջուղայի գերեզմանատունը դատապարտվեց անվերադարձ կորստյան` հակառակ սահմաններից դուրս գտնվող ժառանգությունների պահպանությանն ուղղված միջազգային հանրության ջանքերին,- նշեց մշակույթի նախարարի պաշտոնակատարը: Գ. Գյուրջյանն ընդգծեց, որ պայքարի քաղաքակիրթ ձեւերը պետք է փոխել, քանի որ այդ կապակցությամբ Հայաստանից հղված բազմաթիվ բողոքներն ու հայտարարությունները ցայսօր արձագանք չեն գտել: Ըստ նրա, համանման իրավիճակներից հետագայում խուսափելու համար հարկավոր է օգտագործել Սփյուռքի ուժերը, կառավարության հնարավորությունները, դիվանագիտական խողովակները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ունեցած տեղեկատվությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play