ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ «ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ<br /> ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ «ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐ

  • 11-11-2005 15:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պետական ֆիլհարմոնիան ԱՄՆ ծնողազուրկ երեխաների «Սուրբ ծնունդ» հիմնադրամի հետ համատեղ 6-րդ է տարին է անցկացնում է բարեգործական միջոցառումներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Ֆիլհարմոնիայի ռեժիսոր Ֆելիքս Արամյանը, 2006 թ. հունվարի 3-5-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկազմակերպեն Ամանորի բարեգործական հանդեսներ` 15 հազար երեխաների համար: Հունվարի 6-11-ը Ֆիլհարմոնիան բարեգործական համերգներ կանցկացնի բոլոր մանկատներում, իսկ հունվարի 13-ին` Նոր Նորքի ծերանոցում: Ֆ. Արամյանը նշեց, որ այս տարվա դեկտեմբերի 4-ին Լոս Անջելեսում կանցկացվի թելեթոն, որի ընթացքում հանգանակված գումարները կտրամադրվեն նշված միջոցառումների անցկացման համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play