«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ<br /> ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ<br />


«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

  • 25-10-2005 15:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ կանցկացվի երիտասարդ ստեղծագործողների մրցույթ` ժամանակակից դասական երաժշտության, իմպրովիզացիայի, հեղինակային երգի, էլեկտրոնային եւ կինո- երաժշտության անվանակարգերում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին միությունից, մրցույթի նպատակն է խրախուսել եւ աջակցել տաղանդավոր հայ երիտասարդներին: Հայտերը կարող են ներկայացվել մինչեւ 2005 թ. նոյեմբերի 15-ը, իսկ հաղթողները հայտնի կդառնան միայն հաջորդ տարվա փետրվարին: Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է 250-ական ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play