«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ 1991 Թ.-ԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է<br /> ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՄՈՏ 50 ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ<br />


«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ 1991 Թ.-ԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է
ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՄՈՏ 50 ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

  • 14-10-2005 15:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արաբկիր» բժշկական համալիրում 1991թ.-ից մինչ օրս իրականացվել է երիկամների փոխպատվաստման մոտ 50 վիրահատություն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց համալիրի տնօրեն Սպարտակ Ղազարյանը, ներկայումս իրենք հնարավորություն ունեն տարեկան իրականացնել մինչեւ 30 փոխպատվաստում: Նշվեց նաեւ, որ համալիրը միակ բուժհաստատությունն է հանրապետությունում, որտեղ իրականացվում են երիկամների հիվանդության ախտորոշում եւ լիարժեք բուժում: 2004թ.-ից սկսած այդ վիրահատությունը մասամբ իրականացվում է նաեւ պետպատվերի շրջանակներում: Ըստ համալիրի տնօրենի, փոխպատվաստման եւ բուժման արժեքը կազմում է 15 հազար դոլար, որոնք հավասար փայամասնակցությամբ վճարում են պետությունը, հիվանդը եւ «Արաբկիր» բարեգործական հիմնադրամը: Ացյալ տարի պետպատվերի շրջանակում վիրահատվել է 4 հիվանդ: Ս.Ղազարյանը նշեց, որ թեեւ Հայաստանում երիկամների փոխպատվաստման վիրահատությունը անհամեմատ էժան է (օրինակ, Սանկտ Պետերբուրգում այն արժե 30-35 հազար դոլար), այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիների մեծ մասը գերադասում է վիրահատվել արտերկրում: Մինչդեռ, ըստ Ս.Ղազարյանի, «Արաբկիր» համալիրում իրականացրած փոխպատվաստումների արդյունքները չեն զիջում եվրոպական զարգացած երկրներում կատարված նման վիրահատությունների արդյունքներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play