ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵՑ<br /> ՎԱՉԱԳԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ<br />


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵՑ
ՎԱՉԱԳԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

  • 03-10-2005 20:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի տրամաբանական խաղերի կենտրոնում ավարտվեց միջազգային (100 վանդականոց) շաշկու Հայաստանի առաջնությունը: Այն ուժեղ կազմ ուներ. հանդես էին գալիս 6-ական սպորտի վարպետներ եւ վարպետության թեկնածուներ: Հետաքրքիր պայքարի արդյունքում 1-ին տեղը գրավեց եւ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց սպորտի վարպետ Վաչագան Մուրադյանը: Նա 22 հնարավորից վաստակեց 18 միավոր: Մուրադյանը մրցաշարի միակ մասնակիցն էր, որը ոչ մի պարտություն չկրեց: Երկրորդ տեղը գրավեց վարպետության թեկնածու Նշան Ալավերդյանը, որը չեմպիոնից ետ մնաց 1 միավորով: Մրցանակակիրների եռյակը 16 միավորով եզրափակեց Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Ռուբեն Խաչիկյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play