ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀՊՃՀ-Ի ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՐՈՒՄ ԿՍՈՎՈՐԵՆ<br /> 1537 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ<br />


ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀՊՃՀ-Ի ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՐՈՒՄ ԿՍՈՎՈՐԵՆ
1537 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

  • 31-08-2005 16:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան են ընդունվել 1537 ուսանողներ, որոնց հետ ավանդական ողջույն-հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին: Ինչպես նշված է «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրությունում, հանդիպման ժամանակ նոր «պոլիտեխնիկցիներին» կողջունի ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանը` շնորհավորելով նրանց ուսանող դառնալու կապակցությամբ: 72 տարվա կենսագրություն ունեցող բուհը նոր ուսումնական տարին դիմավորում է մի շարք նոր լաբորատորիաներով, լսարաններով, նորացված համակարգչային տեխնիկայով, այլ տեխնիկական միջոցներով եւ սարքավորումներով: Այս ուսումնական տարում ՀՊՃՀ-ում բացվել են մի շարք նոր մասնագիտություններ եւ մասնագիտացումներ. առաջին ընդունելությունն է կատարվել «Պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության գծով, Կիբեռնետիկայի դեպարտամենտում բացվել է «Տեղեկատվական չափողական տեխնիկա եւ տեխնոլոգիա» նոր տեխնոլոգիական մասնագիտությունը: Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում բացվել են 2 նոր մասնագիտություններ: Ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը նաեւ հեռակա ուսուցման եւ «Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման» բաժանմունքներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play