ԵՐԵՎԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ` ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ<br /> ՀԱՂԹՈՂՆԵՐ<br />


ԵՐԵՎԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ` ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ
ՀԱՂԹՈՂՆԵՐ

  • 26-08-2005 20:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բասկետբոլի համահայկական մրցաշարում որոշվեց առաջին չեմպիոնը: Երեւանի կանանց թիմը, օգոստոսի 26-ի եզրափակիչ խաղում 84-51 հաշվով հաղթելով Թեհրանի թիմին, գրավեց 1-ին տեղն ու արժանացավ գլխավոր մրցանակի: Թեհրանի բասկետբոլիստուհիները բավարարվեցին 2-րդ տեղով: 3-րդ տեղը գրավեց Գյումրիի թիմը, որը 95-65 հաշվով պարտության մատնեց Թբիլիսիի թիմին: Տղամարդկանց մրցումների եզրափակիչում, որը կանցկացվի օգոստոսի 27-ին, կհանդիպեն Վալլեյի եւ Երեւանի բասկետբոլիստները: Կիսաեզրափակիչում Վալլեյի թիմը 80-73 հաշվով հաղթեց Գլենդեյլի թիմին, իսկ երեւանցիները 78-63 հաշվով` թբիլիսցիներին: Այժմ Գլենդեյլի եւ Թբիլիսիի բասկետբոլիստները կվիճարկեն 3-4-րդ տեղերը: 5-6-րդ տեղերը կվիճարկեն Մարսելի եւ Սոչիի, 7-8-րդ տեղերը` Թեհրանի եւ Գյումրիի ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play